Սոցիալական ցանցերում «Աթլետիկոյի» էջը մադրիդյան դերբիին ընդառաջ ծաղրել է «Ռեալին» «Արքայական ակումբի»՝ Լա լիգայի մրցավարության հարցով պաշտոնական բողոքարկման վերաբերյալ:
«Աթլետիկոյի» էջը լուսանկար է հրապարակել, որտեղ 4 կետ է նշվում՝ ինչպես պետք է պատրաստվել դերբիին. ֆիզիկական պատրաստություն, նախախաղային մերսում, մրցակցի ուսումնասիրություն, իսկ վերջում՝ պաշտոնական հեռուստաալիքի օգտագործում՝ մրցավարների վրա ճնշում գործադրելու համար:
📚 Basic instructions for the derby pic.twitter.com/V58BT76i87
— Atlético de Madrid (@atletienglish) February 5, 2025
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ» խաղը կկայանա փետրվարի 8-ին (մեկնարկը՝ ժամը 23:55-ին) և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: