Logo

«Աթլետիկոն» թրիլերային խաղում պարտվեց «Խետաֆեին»

19:01 / 09.03.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» մրցակցի դաշտում 1-2 հաշվով պարտվեց «Խետաֆեին»։

«Ռոխիբլանկոսը» 75-րդ րոպեին նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյոռլոթի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ։

88-րդ րոպեին հյուրերն արգենտինացի վինգեր Անխել Կորեայի կարմիր քարտից հետո մնացին 10 ֆուտբոլիստով։

«Խետաֆեն», ստանալով քանակական առավելություն, կարողացավ քամբեք անել. 88-րդ ու ավելացված ժամանակի երկրորդ րոպեներին դարպասի գրավմամբ աչքի ընկավ ուրուգվայցի կիսապաշտպան Մաուրո Արամբարին և ապահովեց հանդիպման թրիլերային վերջաբանը։

«Աթլետիկոն» 56 միավորով դեռևս երկրորդն է, «Խետաֆեն» 33 միավորով բարձրացավ 11-րդ տեղ։

Իսպանիայի Լա լիգա, 27-րդ տուր

«Խետաֆե» - «Աթլետիկո»` 2-1

Մաուրո Արամբարի, 88, 90+2 - Ալեքսանդր Սորլոթ, 75 (11մ)

Հեռացում` Անխել Կորեա, 88 («Աթլետիկո»)

Լա լիգայի հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ