Մադրիդի «Աթլետիկոն» Լա լիգայի 33-րդ տուրում ընդունեց Բիլբաոյի «Աթլետիկին» և առավելության հասավ 3-1 հաշվով:
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան արգենտինացիներ, կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլն ու եզրային հարձակվող Անխել Կորեան: «Աթլետիկից» էլ սեփական դարպասը գրավեց իսպանացի դարպասապահ Ունայի Սիմոնը:
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 64 միավորով ամրապնդվեց չորրորդ տեղում, 6 միավորով է գերազանցում 5-րդ տեղում գտնվող «Աթլետիկին»:
Իսպանիայի Լա լիգա, 33-րդ տուր
«Աթլետիկո» - «Աթլետիկ»՝ 3-1
Ռոդրիգո դե Պաուլ, 15, Անխել Կորեա, 52, Ունայի Սիմոն, 80 (ինքնագոլ) - Նիկո Ուիլյամս, 45