Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական խաղադաշտում 2-1 հաշվով հաղթեց «Ռայո Վալեկանոյին»: Դաշտի տերերի հաղթական գոլը խաղի վերջին րոպեին խփեց նիդերլանդցի հարձակվող Մեմֆիս Դեպայը։
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ վաստակելով 47 միավոր ու հավասարվելով «Բարսելոնային»: Թիմերը բաժանում են 3-4-րդ տեղերը։
Լա լիգա, 20-րդ տուր
«Աթլետիկո» - «Ռայո Վալեկանո»՝ 2-1
Ռեինիլդո Մանդավա, 35, Մեմֆիս Դեպայ, 90 - Ալվարո Գարսիա, 42


