Բրազիլացի պաշտպան Գաբրիել Պաուլիստան համալրել է Մադրիդի «Աթլետիկոյի» կազմը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
33-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Պաուլիստան ազատ գործակալի կարգավիճակում էր «Վալենսիայի» հետ պայմանագիրը խզելուց հետո։ Իսպանական ակումբի կազմում նա անցկացրել էր 7 մրցաշրջան ու մասնակցել 253 խաղի։ Նախկինում նա հանդես է եկել նաև իսպանական «Վիլյառեալում» ու Լոնդոնի «Արսենալում»։


