Logo

«Աթլետիկոն» Լա լիգայում մեկնարկեց պարտությամբ

01:30 / 18.08.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Էսպանյոլին»։

«Ռոխիբլանկոսը» 37-րդ րոպեին Խուլիան Ալվարեսի` տուգանայինից խփած անզուգական գոլից հետո երկար ժամանակ հաղթում էր, սակայն կատալոնական ակումբը խաղավերջում երկու գոլ խփեց ու քամբեք արեց։

84-րդ րոպեին «Էսպանյոլից» Պերե Միլյան հաղթական գնդակը խփեց գլխի շքեղ հարվածով։

«Էսպանյոլ» - «Աթլետիկո» հանդիպումը «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում էր։

Իսպանիայի Լա լիգա, առաջին տուր

«Էսպանյոլ» - «Աթլետիկո Մադրիդ»` 2-1

Միգել Ռուբիո, 73, Պերե Միլյա, 84 - Խուլիան Ալվարես, 37

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ