Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում ընդունեց անդալուզական «Սևիլիային» և հաղթեց 3-0 հաշվով: Գոլ խփեցին Խուլիան Ալվարեսը, Տիագո Ալմադան ու Անտուան Գրիզմանը:
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 22 միավորով հավասարվեց երրորդ տեղում գտնվող, գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնային», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Սևիլիան» 13 միավորով 11-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 11-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Սևիլիա»` 3-0
Խուլիան Ալվարես, 64 (11մ), Տիագո Ալմադա, 77, Անտուան Գրիզման, 90
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


