Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում հյուրընկալվեց կատալոնական «Էսպանյոլին»: Գրանցվեց 1-1 հաշիվը:
38-րդ րոպեին մադրիդյան ակումբից հաշիվը բացեց պաշտպան Սեզար Ասպիլիկուետան, 71-րդ րոպեին 11-մետրանոցից պատասխան գոլը խփեց կիսապաշտպան Խավի Պուադոն:
Դիեգո Սիմեոնեի թիմը 57 միավորով երրորդն է, առաջատար կատալոնական «Բարսելոնային» զիջում է 6 միավոր: «Էսպանյոլը» 29 միավորով 15-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 29-րդ տուր
«Էսպանյոլ» - «Աթլետիկո»` 1-1 (տեսանյութ)
Խավի Պուադո, 71 (11մ) - Սեզար Ասպիլիկուետա, 38


