Մադրիդի «Աթլետիկոն» Լա լիգայի 13-րդ տուրում հյուրընկալեց «Վիլյառեալին» և կամային հաղթանակի հասավ 3-1 հաշվով:
20-րդ րոպեին Ժերար Մորենոն հաշվի մեջ առաջ մղեց հյուրերին: Առաջին կեսին ավելացված առաջին րոպեին՝ Անտուան Գրիզմանի փոխանցումից հետո, հաշիվը հավասարեցրեց Աքսել Վիտցելը:
Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ Անտուան Գրիզմանն աչքի ընկավ գոլով ու հաշվի մեջ առաջ մղեց «Հնդկացիներին», իսկ դրանից 5 րոպե անց Սամուել Լինոն ամրապնդեց Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի առավելությունը՝ 3-1:
«Աթլետիկոն» 28 միավորով չորրորդ տեղում է, «Վիլյառեալը» 12 միավորով 14-րդն է:
Լա լիգա, 13-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Վիլյառեալ»՝ 3-1 (տեսանյութ)
Աքսել Վիտցել, 45+1, Անտուան Գրիզման, 80, Սամուել Լինո, 85 - Ժերար Մորենո, 20