Կայացան Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի երկրորդ խաղային օրվա առաջին հանդիպումները:
«Աթլետիկոն» Մադրիդի «Մետրոպոլիտանո» ստադիոնում 3:2 հաշվով առավելության հասավ Նիդերլանդների չեմպիոն «Ֆեյենորդի» նկատմամբ: Մադրիդյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ալվարո Մորատան, իսկ Անտուան Գրիզմանն անցկացրեց 350-րդ հանդիպումը:
Բելգիայի չեմպիոն «Անտվերպենն» էլ հյուրընկալեց Դոնեցկի «Շախտյորին» և չկարողացավ պահպանել 2 գնդակի առավելությունը: Մրցավարի ավելացրած ժամանակի 7-րդ րոպեին 11-մետրանոց նշակետից վրիպեց «Անտվերպենի» ավագ Տոբի Ալդերվեյրելդը:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 2-րդ տուր
E խումբ
«Աթլետիկո» - «Ֆեյենորդ»՝ 3:2 (Տեսանյութ)
Ալվարո Մորատա, 12, 47, Անտուան Գրիզման, 45+4 - Մարիո Էրմոսո, 7 (ինքնագոլ), Դավիդ Հանցկո, 34
H խումբ
«Անտվերպեն» - «Շախտյոր»՝ 2:3 (Տեսանյութ)
Արբնոր Մույա, 3, Միշել-Անժ Բալիկվիշա, 33 - Դանիլո Սիկան, 48, 76, Յարոսլավ Ռակիցկի, 71


