Logo

«Աթլետիկոն» հայտարարել է օլիմպիական չեմպիոնի տրանսֆերի մասին

20:21 / 23.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Աթլետիկոն» ձեռք է բերել իսպանացի աջեզրային պաշտպան Մարկ Պուբիլի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իսպանական գրանդը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Ալմերիային» 16 միլիոն եվրո է վճարել: Կողմերը ստորագրել են 5 տարվա պայմանագիր:

Պուբիլը նախորդ տարվա ամռանը Փարիզում ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի կազմում դարձել էր օլիմպիական չեմպիոն: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ