Իսպանիայի Լա լիգայի 16-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Վալենսիային» և հաղթեց 2-1 հաշվով: Հաղթական գոլը 74-րդ րոպեին խփեց Անտուան Գրիզմանը:
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 34 միավորով 4-րդն է, «Վալենսիան»` 15 միավորով 16-րդը:
Իսպանիայի Լա լիգա, 16-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Վալենսիա»` 2-1
Կոկե, 17, Անտուան Գրիզման, 74 - Լուկաս Բելտրան, 63
Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


