Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական դաշտում 1-0 հաշվով առավելության հասավ «Խետաֆեի» նկատմամբ։
«Ռոխիբլանկոսի» հաղթական գոլը 69-րդ րոպեին խփեց նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սորլոթը։
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը վաստակեց 38 միավոր, շրջանցեց Մադրիդի «Ռեալին» ու բարձրացավ երկրորդ տեղ։ «Աթլետիկոն» նաև հավասարվեց առաջնության առաջատար «Բարսելոնային»։ «Խետաֆեն» 15-րդն է և ունի 16 միավոր։
Իսպանիայի Լա լիգա, 17-րդ տուր
«Աթլետիկո» - «Խետաֆե»` 1-0
Ալեքսանդր Սորլոթ, 69