Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրի վերջին խաղում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Բետիսին»: Գոլ խփեցին Ջուլիանո Սիմեոնեն ու Ալեքս Բաենան:
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 19 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, լավագույն եռյակը եզրափակող «Վիլյառեալից» հետ է մեկ միավորով: «Բետիսը» 16 միավորով 6-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 10-րդ տուր
«Բետիս» - «Աթլետիկո Մադրիդ»` 0-2
Ջուլիանո Սիմեոնե, 3, Ալեքս Բաենա, 45+2
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


