Մադրիդի «Աթլետիկոն» Լա լիգայի 11-րդ տուրում ընդունեց «Ալավեսին» և հաղթեց 2-1 հաշվով:
Առաջին կեսում «Հնդկացիների» կազմում գոլով աչքի ընկան Ռոդրիգո Ռիկելմեն ու Ալվարո Մորատան: Հյուրերի միակ գոլը խաղավերջում խփեց Անդեր Գևարան:
«Աթլետիկոն» միավորների քանակը հասցրեց 25-ի, շրջանցեց «Բարսելոնային» և երրորդ տեղում է, «Ալավեսը» 9 միավորով 17-րդն է:
Լա լիգա, 11-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Ալավես»՝ 2-1 (տեսանյութ)
Ռոդրիգո Ռիկելմե, 26, Ալվարո Մորատա, 45+1 - Անդեր Գևարա, 90+6