Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի վերջին խաղում հյուրընկալվեց «Վիլյառեալին» և հաղթանակ կորզեց վերջնամասում խփած գոլի շնորհիվ՝ 2-1:
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի կազմում 9-րդ րոպեին հաշիվը բացեց բելգիացի կիսապաշտպան Աքսել Վիտսելը: Տանտերերի պատասխան գոլը 50-րդ րոպեին խփեց Նորվեգիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը: Մադրիդյան գրանդի կազմում 87-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նիգեսը՝ աչքի ընկնելով խաղադաշտ դուրս գալուց երեք րոպե անց:
«Աթլետիկոն» այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 58-ի և բարձրացավ չորրորդ տեղ: «Վիլյառեալը» 38 միավորով 10-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 30-րդ տուր
«Վիլյառեալ» - «Աթլետիկո»՝ 1-2
Ալեքսանդր Սյորլոտ, 50 - Աքսել Վիտսել, 9, Սաուլ Նիգես, 87


