Logo

«Աթլետիկոն» գոլառատ խաղում հաղթեց հետնապահ «Վալյադոլիդին»

00:59 / 15.04.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրի վերջին խաղում տանը 4-2 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին»:

Դուբլ գրանցեց արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը, մեկական գոլ էլ խփեցին նրա հայրենակից Ջուլիանո Սիմեոնեն և նորվեգացի Ալեքսանդր Սյորլոտը:

Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 63 միավորով երրորդն է, երեք միավորով զիջում է Մադրիդի «Ռեալին», 7 միավորով` առաջատար կատալոնական «Բարսելոնային»: «Վալյադոլիդը» 16 միավորով վերջին` 20-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 31-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Վալյադոլիդ»` 4-2 (տեսանյութ)

Խուլիան Ալվարես, 25 (11մ), 71 (11մ), Ջուլիանո Սիմեոնե, 27, Ալեքսանդր Սյորլոտ, 79 - Մամադու Սիլա, 21 (11մ), Խավի Սանչես, 56

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ