Logo

«Աթլետիկոն» անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ)

20:24 / 29.10.2022ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրում«Կադիսի» 3-2 հաշվով հաղթեց Մադրիդի «Աթելոտիկոյին»:

Առաջին րոպեին հաշիվը բացեց տանտերերի 26-ամյա հարձակվող Թեո Բոնգոնդան, 81-րդ րոպեին «Կադիսի» առավելությունը կրկնապատկեց իսպանացի կիսապաշտպան Ալեքս Ֆերնանդեսը: 89-րդ րոպեին ինգքնագոլի հեղինակ դարձավ տանտերերի իսպանացի պաշտպան Լուիս Էրնանդեսը: 4 րոպե անց վերջնական հավասարակշռությունը վերականգնեց մադրիդյան թիմի պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը՝ 2-2:

Մրցավարի ավելացրած ժամանակի 9-րդ րոպեին «Կադիսին» հաղթանակ պարգևեց իսպանացի հարձակվող Ռուբեն Սոբրինոն:

«Աթլետիկոն» 23 միավորով երրորդ տեղում է, «Կադիսը» 10 միավորով 18-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 12-րդ տուր

«Կադիս» - «Աթլետիկո»՝ 3-2  (տեսանյութ)

Թեո Բոնգոնդա, 1, Ալեքս Ֆերնանդես, 81, Ռուբեն Սոբրինո, 90+9 - Լուիս Էրնանդես, 85 (ինքնագոլ), Ժոաու Ֆելիշ, 89

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ