Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում ընդունեց նորեկներից «Էլչեին» և չկարողացավ հաղթել: Գրանցվեց 1-1 հաշիվը:
8-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեքսանդր Սյոռլոտը, 7 րոպե անց պատասխանեց Ռաֆա Միրը:
Դիեգո Սիմեոնեի թիմը մեկ միավորով 13-րդն է, «Էլչեն»` երկու միավորով 10-րդը:
Իսպանիայի Լա լիգա, երկրորդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Էլչե»` 1-1
Ալեքսանդր Սյոռլոտ, 8 - Ռաֆա Միր, 15
Տեսանյութը դիտելու համար անցեք YouTube տանող հղումով:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

