Մադրիդի «Աթլետիկոն» դատապարտել է կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի գրանցման որոշումը:
««Աթլետիկոն» խիստ անհանգստացած է իսպանական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի համար: Մենք կարծում ենք, որ նման որոշումը վտանգում է ներկա համակարգը և կասկածի տակ է դնում գործող կանոնները:
Սպորտի մասին օրենքը նպատակ ունի պաշտպանելու տնտեսական վերահսկողությունը, իսկ այս որոշումը լուրջ վտանգի առաջ է կանգնեցրել Լա լիգային»,- ասված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:
Տեղի ունեցածին արձագանքել է նաև «Լաս Պալասը»: Ակումբն անհանգստացած է, որ որոշումն ընդունվել է անսովոր արագությամբ և առանց Լա լգայի ու RFEF-ի հետ լսումներ անցկացնելու:
Ավելի վաղ Լա լիգան ներկայացնող ակումբները նախազգուշացրել էին, որ կդիմեն դատարան, եթե կազմակերպությունը «Բարսելոնայի» ճնշման տակ գրանցի կիսապաշտպան Դանի Օլմոյին և հարձակվող Պաու Վիկտորին: