Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրում հյուրընկալվելիս 5-0 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին»:
Մեկական գոլ խփեցին ֆրանսիացիներ, պաշտպան Կլեման Լանգլեն, հարձակվող Անտուան Գրիզմանը, արգենտինացիներ, կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլը, հարձակվող Խուլիան Ալվարեսը, նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը:
Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 32 միավորով բարձրացավ երկրորդ տեղ և երկու միավոր է զիջում առաջատար կատալոնական «Բարսելոնային»: «Վալյադոլիդը» 9 միավորով վերջին` 20-րդ տեղում է:
Իսպանիայի Լա լիգա, 15-րդ տուր
«Վալյադոլիդ» - «Աթլետիկո»` 0-5
Կլեման Լանգլե, 26, Խուլիան Ալվարես, 35, Ռոդրիգո դե Պոլ, 37, Անտուան Գրիզման, 52, Ալեքսանդր Սյորլոտ, 90+2