Մադրիդի «Աթլետիկոն» չեղարկել է մեքսիկացի երգչուհի Դանա Պաոլայի ելույթը, որը նախատեսված էր «Ռեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրի տնային հանդիպման ընդմիջմանը:
29-ամյա աստղն առաջին խաղակեսից հետո պետք է դուետով հանդես գար Աբրահամ Մատեոյի հետ:
Պայմանավորվածությունից մի քանի օր հետո Պաոլան հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է, որ «Արքայական ակումբի» մեծ երկրպագու է և անհամբեր սպասում է թիմի հետ հանդիպմանը:
«Աթլետիկոյի» ղեկավարությունը միջադեպից հետո որոշել է անմիջապես չեղարկել մեքսիկացի աստղի ելույթը:
Հիշեցնենք, որ «Աթլետիկո» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 29-ին: