Logo

«Աթլետիկոն» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի պաշտպանին

13:59 / 27.12.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոն» ձմեռանը մտադիր է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Միլան Շկրինյարի տրանսֆերը, հայտնում է Caught Offside-ը:

Քանի որ Աքսել Վիտցելն ու Սեսար Ասպիլկուետան մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու են, մադրիդցիները ցանկանում են որքան հնարավոր է շուտ փակել կենտրոնական պաշտպանի դիրքը:

Փարիզյան գրանդն իր ֆուտբոլիստի համար ցանկանում է ստանալ 35 միլիոն եվրո, բայց չի բացառվում, որ նրան բաց թողնի նաև 25 միլիոն եվրոյով:

Միլան Շկրինյարն ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 5 հանդիպում, արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա