Մադրիդի «Աթլետիկոն» միջոցներ է փնտրում՝ փոխհատուցելու եվրագավաթներից դուրս մնալու հետևանքով առաջացած ֆինանսական կորուստները, հայտնում է Cadena SER-ը:
Դրա համար իսպանական ակումբը ստիպված է վաճառել մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունք: «Աթլետիկոն» պատրաստ է բաժանվել պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշից, արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլից, ֆրանսիացի կիսապաշտպան Տոմա Լեմարից և բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոյից:
Ձմռանը նրանցից երկուսը պետք է հեռանան: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո «Աթլետիկոն» ամենաքիչը 20 միլիոն եվրո է կորցրել: