Logo

«Աթլետիկոն» արտագնա խաղում պարտվեց, «Բետիսը» 0-2-ից հետո ոչ-ոքի գրանցեց

22:54 / 15.05.2025• Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվեց «Օսասունային»:

Զուգահեռ կայացած խաղում էլ «Բետիսը» հյուրընկալվելիս 0-2 հաշվով «Ռայո Վալյեկանոյին» պարտվելիս ոչ-ոքի կորզեց` 2-2: 51-րդ րոպեին հարձակվող Կուչո Էրնանդեսը կրճատեց հաշիվը, իսկ 10 րոպե անց կիսապաշտպան Իսկոն 11-մետրանոցից երկրորդ գոլը խփեց:

«Աթլետիկոն» 70 միավորով երրորդն է, «Բետիսը»` 59 միավորով 6-րդը, «Ռայո Վալյեկանոն»` 48 միավորով 8-րդը, «Օսասունան»` նույնքան միավորով 9-րդը:

Իսպանիայի Լա լիգա, 36-րդ տուր

«Օսասունա» - «Աթլետիկո Մադրիդ»` 2-0 (տեսանյութ)

Ալեխանդրո Կատենա, 25, Անտե Բուդիմիր, 82

«Ռայո Վալյեկանո» - «Բետիս»` 2-2 (տեսանյութ)

Խորխե դե Ֆրուտոս, 37, Ֆլորիան Լեժեն, 45+6 - Կուչո Էրնանդես, 51, Իսկո, 61 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ