Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում կայացավ մադրիդյան դերբի. «Աթլետիկոն» արտագնա խաղում 2-1 հաշվով առավելության հասավ «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ:
Հյուրերի կազմում աչքի ընկան աշխարհի նորընծա չեմպիոն, արգենտինացի պաշտպան Նաուել Մոլինան ու իսպանացի պաշտպան Մարիո Էրմոսոն: Տանտերերի գոլը խփեց իսպանացի պաշտպան Ֆրան Գարսիան:
28 խաղից հետո «Աթլետիկոն» 57 միավորով երրորդն է և 2 միավոր զիջում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին», որն այս տուրում 2-3 հաշվով տնային պարտություն էր կրել «Վիլյառեալից»: Առաջատարը կատալոնական «Բարսելոնան» է, որը 27 խաղից հետո վաստակել է 71 միավոր: «Ռայո Վալյեկանոն» ունի 37 միավոր ու 9-րդն է:
Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր
«Ռայո Վալյեկանո» - «Աթլետիկո»` 1-2 (տեսանյութ)
Ֆրան Գարսիա - Նաուել Մոլինա, 22, Մարիո Էրմոսո, 24
Հեռացում՝ Ֆլորիան Լեժեն, 62 («Ռայո Վալյեկանո»)