«Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում տանը մադրիդյան դերբիում 5-2 հաշվով հաղթեց «Ռեալին»:
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը մինչև առաջին խաղակեսին ավելացված երրորդ րոպեն պարտվում էր 1-2 հաշվով, սակայն նախ` Ալեքսանդր Սյոռլոտը հավասարեցրեց հաշիվը, իսկ հետո՝ երկրորդ խաղակեսում, տանտերերից դուբլ գրանցեց Խուլիան Ալվարեսը, մեկ գոլ էլ խփեց Անտուան Գրիզմանը:
«Աթլետիկոն» 12 միավորով 5-րդն է, Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 18 միավորով առաջատարն է, չեմպիոն «Բարսելոնան» այս տուրում հաղթելու դեպքում կշրջանցի «Ռեալին»:
Իսպանիայի Լա լիգա, 7-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ»` 5-2
Ռոբին Լե Նորման, 14, Ալեքսանդր Սյոռլոտ, 45+3, Խուլիան Ալվարես, 51 (11մ), 63, Անտուան Գրիզման, 90+3 - Կիլիան Մբապե, 25, Արդա Գյուլեր, 36
Տեսանյութը դիտելու համար անցեք YouTube տանող հղումով:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


