Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրում ընդունեց Վիգոյի «Սելտային» և ոչ-ոքի կորզեց` 1-1:
7-րդ րոպեից 10 ֆուտբոլիստով մնացած մադրիդյան գրանդը 81-րդ րոպեին խփեց պատասխան գոլը, դարպասի գրավմամբ աչքի ընկավ նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը:
«Աթլետիկոն» 50 միավորով երկրորդն է, մեկ միավոր է զիջում առաջատար և գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»: Երրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնային» գերազանցում է երկու միավորով: «Բարսելոնան» այս տուրի խաղը դեռևս չի անցկացրել: «Սելտան» 29 միավորով 12-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 24-րդ տուր
«Աթլետիկո» - «Սելտա»` 1-1 (տեսանյութ)
Ալեքսանդր Սյորլոտ, 81 - Յագո Ասպաս, 68 (11մ)
Հեռացում` Պաբլո Բարիոս, 7 («Աթլետիկո»)


