Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի մասնակցի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղին, հաղորդում է As պարբերականը:
Դեկտեմբերին ֆրանսիացին ձախ ծնկի կապանների թեթև վնասվածք էր ստացել: Նա չի հասցնի վերականգնվել մինչև մադրիդյան դերբին:
Հունվարի 8-ին կայանալիք հանդիպումը բաց կթողնեն նաև պաշտպաններ Էդեր Միլիտաոն ու Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը:
Դին Հաուսենը նախօրեին մարզվել է հիմնական խմբում և հավանաբար կկարողանա խաղալ:


