Բիլբաոյի «Աթլետիկի» ավագ Օսկար Դե Մարկոսը մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է ավարտել կարիերան, հայտնում է Marca-ն:
Եզրային պաշտպանը բասկայն թիմի կազմում անցկացնում է 16-րդ մրցաշրջանը: Դե Մարկոսն «Աթլետիկի» պատմության մեջ 2-րդ ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստն է (560 խաղ):
«Առջևում կա ևս 3 ամիս, ցանկանում եմ վայելել թիմակիցներիս հետ անցկացրած ժամանակը», - նշել է 35-ամյա ֆուտբոլիստը:
«Լոս Լեոնեսի» ավագն «Աթլետիկի» կազմում նվաճել է Իսպանիայի մեկ գավաթ ու երկու Սուպերգավաթ:


