Իսպանիայի Լա լիգայի 16-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Սևիլիային» և 4-3 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ։
Անդալուզյան ակումբը 57-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3-1, սակայն «Ռոխիբլանկոսը» կարողացավ «քամբեք» անել և կամային հաղթանակ կորզել։
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից դուբլ գրանցեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, որը վճռորոշ գոլը խփեց մրցավարի ավելացրած չորրորդ րոպեին։ Մադրիդյան ակումբից մեկական անգամ էլ աչքի ընկան արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլն ու բրազիլացի վինգեր Սամուել Լինոն։
«Աթլետիկոն» 35 միավորով երրորդ տեղում է, «Սևիլիան» 19 միավորով 13-րդն է։
Իսպանիայի Լա լիգա, 16-րդ տուր
«Աթլետիկո» - «Սևիլիա»` 4-3
Ռոդրիգո Դե Պոլ, 10, Անտուան Գրիզման, 62, 90+4, Սամուել Լինո, 79 - Դոդի Լուկեբակիո, 12, Այզեկ Ռոմերո, 32, Խուանլու Սանչես, 57