Logo

«Ատալանտայի» ու «Յուվենտուսի» ոչ-ոքին

01:53 / 15.01.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրի կենտրոնական խաղում հաղթող չեղավ. «Ատալանտան» ու «Յուվենտուսը» բաժանվեցին խաղաղությամբ` 1-1։

«Բյանկոներիին» 54-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց ֆրանսիացի պաշտպան Պիեռ Կալուլուն: «Ատալանտան» պատասխանեց 78-րդ րոպեին Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգիի դիպուկ հարվածով։

25-ամյա Ռետեգին Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 13-րդ գոլը խփեց և կրկին միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը։

«Ատալանտան» 43 միավորով երրորդն է։ Թուրինյան գրանդը 13-րդ ոչ-ոքին գրանցեց և շարունակում է անպարտելի մնալ, ունի 34 միավոր և 5-րդ տեղում է։

Իտալիայի Ա Սերիա, 19-րդ տուր,

«Ատալանտա» - «Յուվենտուս»` 1-1

Մատեո Ռետեգի, 78 - Պիեռ Կալուլու, 54

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա