Թուրինի «Յուվենտուսի» ու «Ատալանտայի»՝ Բերգամոյում կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով:
Տանտերերը հաշվի մեջ առաջ անցնելու ավելի լավ հնարավորություններ ունեին, քան մրցակիցը: «Ատալանտան» կատարեց 15 հարված, «Յուվենտուսը»՝ 5 (դարպասին՝ 2-3):
Ձեռնարկած գրոհների (112-95) և վտանգավոր գրոհների (65-27) քանակով նույնպես Բերգամոյի թիմը գերազանցեց մրցակցին:
«Յուվենտուսը» 14 միավորով չորրորդ տեղում է, «Ատալանտան» 5-րդն է 13 միավորով:
Ա Սերիա, 7-րդ տուր
«Ատալանտա» - «Յուվենտուս»՝ 0-0