Logo

«Ատալանտայի» ակումբային ռեկորդը

00:53 / 24.12.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրում «Ատալանտան» սեփական դաշտում 3-2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Էմպոլիի» նկատմամբ և ակումբային ռեկորդ սահմանել։

Opta-ն գրում է, որ «Ատալանտան» 2024 թ. բոլոր մրցաշարերում 124 գոլ է խփել։ Դա ակումբի պատմության լավագույն ցուցանիշն է։ «Ատալանտան» նախորդ ռեկորդը գրանցել էր 2021-ին, երբ խփել էր 123 գոլ։

Հիշեցնենք, որ Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմն Իտալիայի ընթացիկ առաջնությունում հաղթել է նախորդ 11 խաղերում և 40 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա