Logo

«Ատալանտայի» 11-րդ անընդմեջ հաղթանակը

23:17 / 22.12.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրում «Ատալանտան» ընդունեց «Էմպոլիին» ու հաղթեց 3-2 հաշվով։

Բերգամոն ներկայացնող ակումբից դուբլի հեղինակ դարձավ բելգիացի կիսապաշտպան Շարլ դե Կետելարեն, որը հաղթական գոլը խփեց 86-րդ րոպեին։ Մեկ անգամ էլ մրցակցի դարպասը գրավեց նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուքմանը։

«Ատալանտան» Իտալիայի ընթացիկ առաջնությունում 11-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Էմպոլին» 19 միավորով 11-րդն է։

Իտալիայի Ա սերիա, 17-րդ տուր

«Ատալանտան» - «Էմպոլի»` 3-2 

Շարլ դե Կետելարե, 34, 86, Ադեմոլա Լուքման, 45+1 - Լորենցո Կոլոմբո, 13, Սեբաստյանո Էսպոզիտո, 56

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա