Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրում Բերգամոյի «Ատալանտան» տանը 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սասուոլոյի» նկատմամբ:
Տանտերերի կազմում աչքի ընկան խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչն ու նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը: Հյուրերի միակ գոլը խփեց հույն պաշտպան Գերգիոս Կիրյակոպուլոսը:
Այս հաղթանակից հետո «Ատալանտան» շրջանցեց մեկ հանդիպում պակաս անցկացրած «Նապոլիին» ու 24 միավորով բարձրացավ առաջին տեղ։ «Սասուոլոն» ունի 12 միավոր ու 9-րդ տեղում է:
Իտալիայի Ա Սերա, 10-րդ տուր
«Ատալանտա» - «Սասուոլո»՝ 2-1 (տեսանյութ)
Մարիո Պաշալիչ, 45+1, Ադեմոլա Լուկման, 46 - Գերգիոս Կիրյակոպուլոս, 41
«Էմպոլի» - «Մոնցա»՝ 1-0
Նիկոլաս Հաաս, 11
Հեռացում՝ Նիկոլո Ռովելա, 90+5 («Մոնցա»)