Logo

«Ատալանտան» դուրս մնաց Իտալիայի գավաթի խաղարկությունից

01:59 / 05.02.2025Ֆուտբոլ
null

«Բոլոնիայի» դեմ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի տնային խաղում Բերգամոյի «Ատալանտան» հանդիպման վերջնամասում բաց թողած գոլի արդյունքում պարտվեց 0-1 հաշվով և դուրս մնաց պայքարից: 

Միակ գոլը 80-րդ րոպեին խփեց Սանտիագո Կաստրոն:

«Բոլոնիան» կիսաեզրափակիչի առաջին մասնակիցն է: Փուլի ուղեգիրը կվիճարկեն նաև «Միլան» - «Ռոմա» (06.02), «Ինտեր» - «Լացիո» (26.02) և «Յուվենտուս» - «Էմպոլի» (27.02) զույգերը: Կիսաեզրափակիչում «Բոլոնիան» ուժերը կչափի «Յուվենտուս» - «Էմպոլի» խաղի հաղթողի հետ:

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Ատալանտա» - «Բոլոնիա»` 0-1 (տեսանյութ)

Սանտիագո Կաստրո, 80

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա