Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Նապոլին» ընդունեց Բերգամոյի «Ատալանտային» և պարտվեց 0-3 հաշվով:
Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը: Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի երկրորդ րոպեին էլ հանդիպման վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած իտալացի հարձակվող Մատեո Ռետեգին` 3-0:
Սա Բերգամոյի թիմի 5-րդ անընդմեջ հաղթանակն է Իտալիայի առաջնությունում: Անտոնիո Կոնտեի «Նապոլին» Ա սերիայի նախորդ 5 խաղերում հաղթել էր:
Ջան Պյերո Գասպերինիի գլխավորած թիմը 22 միավորով բարձրացավ երկրորդ տեղ ու երեք միավոր է զիջում առաջին տեղում մնացած «Նապոլիին»:
Իտալիայի սերիա, 11-րդ տուր
«Նապոլի» - «Ատալանտա»` 0-3
Ադեմոլա Լուկման, 10, 31, Մատեո Ռետեգի, 90+2


