Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ատալանտան» սեփական խաղադաշտում 2-1 հաշվով հաղթեց «էմպոլիին»:
Խաղի հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց հյուրերի նիգերիացի պաշտպան Թայրոն Էբյուեհին։ «Ատալանտային» ընդմիջումից հետո կամային հաղթանակ պարգևեցին հոլանդացի կիսապաշտպան Մարտեն Դե Ռոնը և դանիացի կիսապաշտպան Ռասմուս Հոյլունդը:
«Ատալանտան» 43 միավորով 6-րդ տեղում է, «Էմպոլին» 14-րդն է՝ 28 միավոր:
Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր
«Ատալանտա» - «Էմպոլի»՝ 2-1
Մարտեն Դե Ռոն, 58, Ռասմուս Հոյլունդ, 86 - Թայրոն Էբյուեհի, 44