Իտալական Ա սերիայի 36-րդ տուրում Բերգամոյի «Ատալանտան» տանը 2-1 հաշվով հաղթեց Հռոմի «Ռոմային»։
Տանտերերը շատ արագ երկու գնդակի առավելություն ստացան. 18-րդ ու 20-րդ րոպեներին «Ատալանտայից» աչքի ընկավ բելգիացի վինգեր Շառլ դե Կետելարեն և դարձավ դուբլի հեղինակ։
Երկրորդ կեսում «Ջալոռոսին» կարողացավ միայն հետ բերել մեկ գնդակ. 66-րդ րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ, իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։
Այս հաղթանակից հետո Ջան Պիեռո Գասպերինիի թիմը վաստակեց 63 միավոր և ամրապնդվեց 5-րդ տեղում։ «Ռոման» 60 միավորով 6-րդն է և մեկ հանդիպում ավելի է անցկացրել «Ատալանտայի» համեմատ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր է նվաճելու նաև Ա սերիայի 5-րդ տեղը զբաղեցրած ակումբը։
Ա սերիա, 36-րդ տուր
«Ատալանտա» - «Ռոմա»` 2-1
Շառլ դե Կետելարե, 18, 20 - Լորենցո Պելեգրինի, 66 (11մ)