Logo

«Ատալանտան» հաղթեց խոշոր հաշվով և ամրապնդվեց ՉԼ գոտում

19:22 / 04.05.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 35-րդ տուրում «Ատալանտան» մրցակցի դաշտում 4-0 հաշվով հաղթեց «Մոնցային»։

Հյուրերից դուբլ գրանցեց բելգիացի կիսապաշտպան Շառլ դե Կետելարեն։

«Ատալանտան» միավորների քանակը հասցրեց 68-ի, երրորդ տեղում է և ամրապնդվեց Չեմպիոնների լիգայի գոտում։ Ջան Պիեռո Գասպերինիի գլխավորած թիմը 5-րդ տեղը զբաղեցնող «Յուվենտուսից» առաջ է 6 միավորով։

«Մոնցան» 15 միավորով վերջին` 20-րդ տեղում է և դուրս մնաց Ա Սերիայից։

Իտալիայի Ա Սերիա, 35-րդ տուր

«Մոնցա» - «Ատալանտա»` 0-4 

Շառլ դե Կետելարե, 12, 23, Ադեմոլա Լուքման, 47, Մարկո Բրեշանիանի, 88

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ