Բերգամոյի «Ատալանտան» Իտալիայի Ա սերիայի նախավերջին՝ 37-րդ տուրում, հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Լեչեին»:
Գոլի հեղինակ դարձան բելգիացի կիսապաշտպան Շարլ դե Կետելարեն և իտալացի հարձակվող Ջանլուկա Սկամական:
«Ատալանտան» 36 խաղից հետո 66 միավորով ամրապնդվեց 5-րդ տեղում, որն ապահովում է Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր: Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը 6 միավորով է գերազանցում նույնքան հանդիպումից հետո 6-րդ տեղում գտնվող «Ռոմային»:
«Լեչեն» 37 խաղից հետո նույնքան միավորով 13-րդն է:
Իտալիայի Ա սերիա, 37-րդ տուր
«Լեչե» - «Ատալանտա»՝ 0-2
Շարլ դե Կետելարե, 48, Ջանլուկա Սկամակա, 53