Բերգամոյի «Ատալանտան» 9-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Իտալիայի Ա սերիայում:
Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը 15-րդ տուրում ընդունեց փոխչեմպիոն «Միլանին» և հաղթանակ կորզեց 2-1 հաշվով:
Տանտերերից 12-րդ րոպեին հաշիվը բացեց բելգիացի կիսապաշտպան Շարլ դե Կետելարեն, 10 րոպե անց պորտուգալացի վինգեր Ռաֆայել Լեաուի տպավորիչ անցումից և փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրեց Եվրոպայի չեմպիոն, իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան:
Այնուամենայնիվ, 87-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը գրավեց «Միլանի» դարպասը և հաղթանակ պարգևեց տանտերերին:
«Ատալանտան» 34 միավորով բարձրացավ առաջին տեղ, երկրորդ տեղ նահանջած «Նապոլիին» գերազանցում է երկու միավորով: Անտոնիո Կոնտեի «Նապոլին» այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: Պաուլու Ֆոնսեկայի «Միլանը» 22 միավորով 7-րդն է:
Իտալիայի Ա սերիա, 15-րդ տուր
«Ատալանտա» - «Միլան»` 2-1 (տեսանյութ)
Շարլ դե Կետելարե, 12, Ադեմոլա Լուկման, 87 - Ալվարո Մորատա, 22