Logo

«Ատալանտան» գոլառատ խաղում ուժեղ գտնվեց «Ֆիորենտինայից»

19:24 / 15.09.2024Ֆուտբոլ
null

Իտալական Ա սերիայի չորրորդ տուրում «Ատալանտան» տանը 3-2 հաշվով հաղթել է «Ֆիորենտինային»։

Բոլոր գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում։ Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը հանդիպման ընթացքում երկու անգամ պարտվում էր, սակայն կարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը։

«Ատալանտայից» առաջնությունում չորրորդ գոլն է խփել Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին և հավասարվել լավագույն ռմբարկուների ցուցակը գլխավորող Միլանի «Ինտերի» ֆրանսիացի ֆուտբոլիստ Մարկուս Թյուրամին։

«Ատալանտան» վաստակել է 6 միավոր և 8-րդն է, «Ֆիորենտինան» 3 միավորով 14-րդ տեղում է։

Ա սերիա, չորրորդ տուր

«Ատալանտա» - «Ֆիորենտինա»` 3-2 

Մատեո Ռետեգի, 21, Շարլ դե Կետելարե, 45, Ադեմոլա Լուքման, 45+1 - Լուկաս Մարտինես, 15, Մոյզե Քեն, 32

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ