Ֆուտբոլի Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Շարլ դե Կետելարեն դարձել է Բերգամոյի «Ատալանտայի» ֆուտբոլիստ։ Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ «Միլանից» գնել է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։
Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի` «Ատալանտան» 23-ամյա Դե Կետելարեի տեղափոխության համար «Ռոսոներիին» վճարել է 22 միլիոն եվրո։ Կողմերը կնքել են 4 տարվա պայմանագիր։ Բելգիացին «Ատալանտայում» կվաստակի տարեկան 2,2 միլիոն եվրո աշխատավարձ։ «Միլանը» ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերից ունենալու է 10 տոկոս մասնաբաժին։
Կիսապաշտպանը 2023/24 մրցաշրջանն «Ատալանտայում» հանդես է եկել վարձավճարով և 50 խաղում խփել 14 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։ Նա «Միլան» էր տեղափոխվել 2022 թ. ամռանը, որի կազմում 40 խաղում 1 ասիստ է կատարել։