Բերգամոյի «Ատալանտան» Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում ընդունել է «Կալյարիին» և 0-0 հաշիվը գրանցել:
Ջան Պիերիո Գասպերինիի գլխավորած թիմը 9 հարված է կատարել, երկուսը` դարպասին: «Կալյարիի» ֆուտբոլիստների երեք հարվածներն էլ դիպուկ չէին:
«Ատալանտան» 51 միավորով երրորդն է, չորս միավոր է զիջում առաջատար «Նապոլիին»: «Կալյարին» 25 միավորով 13-րդն է:
Իտալիայի Ա սերիա, 25-րդ տուր
«Ատալանտա» - «Կալյարի»` 0-0