Բերգամոյի «Ատալանտան» Իտալիայի Ա Սերիայի 23-րդ տուրում ընդունեց «Տորինոյին» և ոչ-ոքի գրանցեց` 1-1:
Ջան Պիեռո Գասպերինիի գլխավորած թիմից գոլ խփեց ալբանացի պաշտպան Բերաթ Ջիմսիթին: 74-րդ րոպեին «Ատալանտայի» կազմում 11-մետրանոցից վրիպեց իտալացի հարձակվող Մատեո Ռետեգին:
«Ատալանտան» 47 միավորով երրորդն է, «Տորինոն»` 27 միավորով 11-րդը:
Իտալիայի Ա Սերիա, 23-րդ տուր
«Ատալանտա» - «Տորինո»` 1-1
Բերաթ Ջիմսիթի, 35 - Գիլերմո Մարիպան, 40
Չիրացված 11-մետրանոց` Մատեո Ռետեգի, 74 («Ատալանտա»)
Ա Սերիայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):