Բերգամոյի «Ատալանտան» Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրում ընդունեց «Վենեցիային» և գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց` 0-0:
Տանտերերը 18 հարված կատարեցին, երեքը` դիպուկ: «Վենեցիայի» ֆուտբոլիստները 8 հարված կատարեցին, երկուսը` դիպուկ:
Ջան Պյեռո Գասպերինիի գլխավորած թիմը 55 միավորով երրորդն է, առաջատար «Ինտերին» զիջում է երկու միավորով: «Վենեցիան» 18 միավորով 19-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 27-րդ տուր
«Ատալանտա» - «Վենեցիա»` 0-0


