Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրում Բերգամոյի «Ատալանտան» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Ուդինեզեին»: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0-0:
Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմն ընդամենը երկու դիպուկ հարված կատարեց: Տանտերերը կատարեցին երեք դիպուկ հարված:
«Ատալանտան» 42 միավորով երկրորդն է, երկու միավորով զիջում է առաջատար «Նապոլիին»: «Ուդինեզեն» 26 միավորով 9-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 20-րդ տուր
«Ուդինեզե» - «Ատալանտա»` 0-0