Իտալիայի առաջնության 5-րդ տուրում Բերգամոյի «Ատալանտան» 2-0 հաշվով տնային հաղթանակ տարավ Ա Սերիայի նորեկ «Մոնցայի» նկատմամբ:
57-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունը, 12 րոպե անց ինքնագոլի հեղինակ դարձավ հյուրերի բրազիլացի պաշտպան Մարլոնը:
Այս հաղթանակից հետո իտալացի Ջան Պյերո Գասպերինիի գլխավորած թիմը է 13 միավորով առաջատարն է, «Մոնցան» 1 միավորով վերջին տեղում է: 2-3-րդ տեղերը բաժանող «Միլանն» ու «Նապոլին» ունեն 11-ական միավոր։
Իտալիայի Ա Սերիա, 5-րդ տուր
«Ատալանտա» - «Մոնցա»՝ 2-0
Ռասմուս Հոյլուն, 57, Մարլոն, 65 (ինքնագոլ)
«Տորինո» - «Լեչե»՝ 1-0
Նիկոլա Վլաշիչ, 40
«Սալերնիտանա» - «Էմպոլի»՝ 2-2
Պասկուալե Մացոկի, 39, Բուլայե Դիա, 61 - Մարտին Սատրիանո, 31, Սամ Լամերս, 81


